Ամստերդամի «Այաքսի» բրազիլացի հարձակվող Անտոնիի տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» մինչև հիմա չի կայացրել, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նիդեռլանդական ակումբի ղեկավարությունը մերժել է «Կարմիր սատանաների»՝ 90 միլիոն եվրո կազմող տրանսֆերային առաջարկը։
Ավելի վաղ «Այաքսը» երկու առաջարկ էր մերժել, որից հետո Անտոնին ակումբին խնդրել էր իրեն բաց թողնել Անգլիա։ Բրազիլացին այլևս չի մարզվում թիմի հետ և հայտավորված չէր Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղին։
22-ամյա Անտոնին «Այաքս» է տեղափոխվել 2020 թվականին բրազիլական «Սան Պաուլուից»։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 3 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։


