«Ինտերում» հանդես եկող Մանուել Ականջին խոսել է իր ապագայի մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Հուսով եմ` «Ինտերը» ձեռք կբերի իմ տրանսֆերային իրավունքը։ Այստեղ շատ լավ եմ զգում։ Հնարավոր ամեն ինչ կանեմ, որ մնամ ակումբում»,- ասել է կենտրոնական պաշտպանը։
30-ամյա ֆուտբոլիստը միլանյան գրանդում խաղում է այս տարվա սեպտեմբերից։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»։
«Ներաձուրին» 2026թ. ամռանը 15 միլիոն եվրոյով կարող է գնել Ականջիի տրանսֆերային իրավունքը։


