Ակապուլկոյի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը կվիճարկեն Տոմաշ Մախաչը (Չեխիա, 25-րդ ռակետ) և Ալխեանդրո Դավիդովիչ Ֆոկինան (Իսպանիա, 48-րդ ռակետ)։
Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Մախաչը 6-4, 1-6, 6-4 հաշվով հաղթել է Բրենդոն Նակասիմային (ԱՄՆ, 42-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 6 րոպե։
Դավիդովիչ Ֆոկինան 7-6 (7-3), 7-6 (7-1) հաշվով առավելության է հասել Դենիս Շապովալովի (Կանադա, 32-րդ ռակետ) դեմ մրցախաղում։
Եզրափակիչը կկայանա մարտի 2-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 07:00-ին։


