Մոնակոյում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Եգիպտոսի «Ալ Ահլին» 1-0 հաշվով առավելության հասավ ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի վերջնամասում խփեց եգիպտոսցի կիսապաշտպան Մոհամեդ Մագդին:
«Ալ Ահլին» մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի եվրոպական Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են բրազիլական «Ֆլամենգոն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը:
Աշխարհի ակումբային առաջնություն, քառորդ եզրափակիչ
«Սիեթլ Սաուդներս» (ԱՄՆ) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)` 0-1
Մոհամեդ Մագդի, 88


