Logo

Ակումբային ԱԱ. «Չելսիի» հաղթական մեկնարկը

00:57 / 17.06.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսեց պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում:

Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց ամերիկյան «Լոս Անջելեսին»: Լոնդոնյան թիմից գոլ խփեցին պորտուգալացի վինգեր Պեդրու Նետուն և արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը:

Երևանի ժամանակով 05:00-ից այս խմբի մյուս խաղում կմրցեն բրազիլական «Ֆլամենգոն» և Թունիսի «Էսպերանսը»:

Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր

D խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Լոս Անջելես» (ԱՄՆ)` 2-0

Պեդրու Նետու, 34, Էնցո Ֆեռնանդես, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ