ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի առաջին խաղը բրազիլական «Պալմեյրասի» ու Եգիպտոսի «Ալ Ահլիի» միջև դադարեցվեց:
Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը որոշեց 61-րդ րոպեին դադարեցնել A խմբի խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար:
Նյու Ջերսիում անավարտ մնացած խաղում հաշիվը 2-0 է (տեսանյութ)` հօգուտ «Պալմեյրասի»: