Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթեց Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»:
Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար:
Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել:
«Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակը տարավ, առաջին տուրում 0-0 հաշիվն էր գրանցել պորտուգալական «Պորտուի» հետ: Բրազիլական ակումբը չորս միավորով գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը, «Ալ Ահլին» մեկ միավոր ունի: Նույնքան միավոր ունեցող Մայամիի «Ինտերն» ու «Պորտուն» րոպեներ անց կանցկացնեն միմյանց միջև խաղը:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ
«Պալմեյրաս» (Բրազիլիա) - «Ալ Ահլի» (Եգիպտոս)` 2-0 (տեսանյութ)
Վեսամ Աբու Ալի, 49 (ինքնագոլ), Խոսե Լոպես, 59