Logo

Al-Beruniy. Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը վերջին տուրից առաջ զիջում են առաջատարին

18:32 / 10.02.2025Շախմատ
null

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարի նախավերջին տուրում Շանթ Սարգսյանը ոչ-ոքի արդյունք գրանցեց ուզբեկ Աֆրուզա Խամդամովայի, իսկ Հայկ Մարտիրոսյանը` չինացի Մա Քյունի հետ:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերները կես միավորով զիջում են առաջատար Մուխդին Մամադինովին: Հայաստանի ներկայացուցիչները 5,5-ական միավոր ունեն:

Վերջին տուրում Սարգսյանը կխաղա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի, իսկ Մարտիրոսյանը` ուզբեկ Աբդիմալիկ Աբդիսալիմովի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ