ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կոնֆլիկտ է ունեցել «Յուվենտուսի» ղեկավարության հետ թիմի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի տրանսֆերի վերաբերյալ, գրում է Sports Zone-ը:
Ակումբների միջև բանակցությունները շատ երկար են տևել, ու տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կողմերը համաձայնության չեն եկել: Ալ-Խելաիֆիի և «Յուվեի» ղեկավարների միջև թեժ խոսակցություն է եղել. «Դուք շաբաթներ շարունակ ծաղրեցիք մեզ: Այս գործարքում դուք չեք հաղթի: Հիշելու եմ ձեր աշխատանքային մեթոդները, վստա՛հ եղեք», - ասել է Ալ-Խելաիֆին հեռախոսազրույցի ժամանակ:
Ի վերջո, Ռանդալ Կոլո Մուանին վարձավճարով հանդես կգա «Տոտենհեմում»: Անգլիական ակումբը 2026 թվականին ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն կունենա:


