Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Ալ Թավունին» և հաղթեց 2-0 հաշվով:
Գոլ խփեցին սաուդցի կիսապաշտպան Մոհամեդ Կանոն և բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն:
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 57 միավորով երկրորդն է, չորս միավորով զիջում է առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Թավունը» 34 միավորով 8-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 25-րդ տուր
«Ալ Թավուն» - «Ալ Հիլալ»` 0-2
Մոհամեդ Կանո, 12, Մարկոս Լեոնարդո, 75


