Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 29-րդ տուրում տանը 2-2 հաշիվը գրանցեց «Ալ Շաբաբի» հետ:
Էր Ռիյադի թիմից գոլ խփեցին սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Սալեմ Ալ-Դոսարին:
Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն առաջնության ավարտից 5 տուր առաջ 62 միավորով երկրորդն է և առաջատար «Ալ Իթիհադից» հետ է երեք միավորով: Լորան Բլանի թիմն այս պահին 29-րդ տուրի խաղն է անցկացնում:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 29-րդ տուր
«Ալ Հիլալ» - «Ալ Շաբաբ»` 2-2 (տեսանյութ)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 31, Սալեմ Ալ-Դոսարի, 46 - Դանիել Պոդենս, 7, Մոհամեդ Ալ-Շվիրեխ, 68


