Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» ակումբը մտադիր է տրանսֆերային առաջարկ կատարել՝ «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյային ձեռք բերելու համար, տեղեկացնում է Sport-ը:
Ակումբը մտադիր է վճարել 100 միլիոն եվրո «Բարսելոնային», իսկ Ռաֆինյային առաջարկել չորս տարվա պայմանագիր՝ ընդհանուր 200 միլիոն եվրո աշխատավարձով:
«Ալ Հիլալը» ցանկանում է ուժեղացնել թիմի կազմն այս մրցաշրջանից հետո:


