«Ալ Հիլալը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ժորժե Ժեզուշին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի մասնագետը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը մարզում էր 2023 թ. հուլիսից։ «Ալ Հիլալը» նրա գլխավորությամբ 99 խաղում տարել է 80 հաղթանակ, գրանցել 10 ոչ-ոքի, կրել 9 պարտություն, նվաճել 5 տիտղոս, այդ թվում` մեկ անգամ դառնալով երկրի չեմպիոն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Ժեզուշը Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելու թեկնածուներից է։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ղեկավարներն այժմ սպասում են Կառլո Անչելոտիի («Ռեալ Մադրիդ») վերջնական պատասխանին։ Իտալացի մասնագետի հետ համաձայնության չհասնելու դեպքում CBF-ը կսկսի բանակցել 70-ամյա Ժեզուշի հետ։