Logo

«Ալ Հիլյալի» ու «Ալ Նասրի» հերթական հաղթանակները, «Ալ Իթիհադն» ու «Ալ Ահլին» միավորներ կորցրին

01:17 / 06.04.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 27-րդ տուրում առաջնության առաջատար «Ալ Հիլյալը» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Ալ Խալիջին»։

«Ալ Հիլյալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի վինգեր Մալկոմը։ Ակումբը բոլոր մրցաշարերում տարավ 32-րդ անընդմեջ հաղթանակը և 77 միավորով շարունակում է գլխավորել Պրո լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ալ Նասրը» հյուրընկալվելիս միայն մրցավարի ավելացված առաջին րոպեին կարողացավ հաղթանակ կորզել «Դամակի» դեմ խաղում. գրանցվեց 1-0 հաշիվը։ Հյուրերի հաղթական գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Այմերիկ Լապորտը։ «Ալ Նասրի» կազմում հանդիպմանը մասնակցեցին նաև սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Լուիշ Կաշտրուի գլխավորած թիմը վաստակեց 65 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում` առաջատար «Ալ Հիլյալին» զիջելով 8 միավորով։

«Ալ Ահլին» դրսում 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի` 1-1 խաղաց «Ալ Վեհդայի» հետ։ «Ալ Ահլիի» պատասխան գոլը 83-րդ րոպեին խփեց իտալական «Ռոմայի» նախկին կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը։ Մաթիաս Յայսլեի գլխավորած թիմը վաստակեց 52 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։

Գործող չեմպիոն «Ալ Իթիհադը» տանն ունենալով խաղային լուրջ առավելություն` չկարողացավ կոտրել «Ալ Թավունի» դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Տանտերերի մեկնարկային կազմում էին նաև ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստներ, հարձակվող Կարիմ Բենզեման ու կիսապաշտպան Նգոլո Կանտեն։ «Ալ Իթիհադը» վաստակեց 47 միավոր և 4-րդ տեղում է։ «Ալ Թավունը» նույնքան միավորով 5-րդն է։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 27-րդ տուր

«Ալ Խալիջ» - «Ալ Հիլյալ»` 1-4

Մոհամեդ Շերիֆ, 9 - Սալեհ Ալ Շեհրի, 7, Մալկոմ, 42, 48, Աբդուլա Ալ Համդան, 90+6 (11մ)

«Դամակ» - «Ալ Նասր»` 0-1 

Այմերիկ Լապորտ, 90+1

«Ալ Վեհդա» - «Ալ Ահլի»` 1-1 

Աբդուլազիզ հոպ, 48 - Ռոջեր Իբանյես, 83

Հեռացում` Աբդուլբաշիթ Հինդի («Ալ Ահլի»), 79

«Ալ Իթիհադ» - «Ալ Թավուն»` 0-0 (տեսանյութ)

Վրիպում 11-մետրանոցից` Աբդեռազակ Համդալա («Ալ Իթիհադ»), 9

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ