«Ալ Հիլյալը» երկրորդ անգամ դարձավ Սաուդյան Արաբիայի սուպերգավաթակիր: Եզրափակիչում Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատարը 4-1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալ Իթիհադին»։
«Ալ Հիլյալից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի վինգեր Մալկոմը։ «Ալ Իթիհադի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, հարձակվող Կարիմ Բենզեման ու կիսապաշտպան Նգոլո Կանտեն։
«Ալ Հիլյալը» բոլոր մրցաշարերում տարավ 40-րդ անընդմեջ հաղթանակը։
Հիշեցնենք, որ Ժորժե Ժեզուսի գլխավորած թիմը վերջերս անընդմեջ հաղթանակների համաշխարհային ռեկորդ էր սահմանել։
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթ, եզրափակիչ
«Ալ Իթիհադ» - «Ալ Հիլյալ»` 1-4
Աբդեռազակ Համդալա, 21 - Մալկոմ, 5, 89, Սալեմ Ալ Դավսարի, 44, Նասեր Ալ Դաուսարի
Վրիպում 11-մետրանոցից` Աբդեռազակ Համդալա («Ալ Հիլալ»), 21


