Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» Պրո լիգայի 14-րդ տուրում հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Ալ Օրոբահին»:
Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն: Մեկական գոլ էլ խփեցին Ռենան Լոդին, Ալի Աբդուլայհին և Ռուբեն Նևեշը:
Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 37 միավորով առաջատարն է, «Ալ Օրոբահը» 13 միավորով 14-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 14-րդ տուր
«Ալ Օրոբահ» - «Ալ Հիլյալ»` 0-5
Ռուբեն Նևեշ, 16 (11մ), Ալի Աբդուլայհի, 48, Ռենան Լոդի, 68, Մարկոս Լեոնարդո, 75, 78