Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» 13-րդ տուրում ընդունեց «Ալ Ռայեդին» և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 14-րդ րոպեին:
Հաղթական գոլը խփեց սաուդցի պաշտպան Ալի Ալբուլայհին: Տանտերերից գոլ խփեցին նաև սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն:
Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 34 միավորով երկրորդն է, երկու միավոր է զիջում առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Ռայեդը» 14 միավորով 12-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 13-րդ տուր
«Ալ Հիլյալ» - «Ալ Ռայեդ»` 3-2 (տեսանյութ)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 42, Մարկոս Լեոնարդո, 87, Ալի Աբդուլայհի, 90+14 - Կարիմ Էլ-Բերկաու, 7, Յահյա Սունբուլ, 77