Logo

«Ալ Հիլյալը» հաղթեց և ամրապնդվեց առաջին տեղում

20:36 / 26.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Ալ Հիլյալը» հյուրընկալվեց Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակին» և հաղթեց 2-0 հաշվով:

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Սաուդյան Արաբիայի հավաքականի վինգեր Սալեմ Ալ-Դոսարին:

«Ալ Հիլյալն» այս հաղթանակից հետո 59 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 7 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ալ Նասրին»: «Ալ Իթիֆակը» 28 միավորով 8-րդն է:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ալ Իթիֆակ» - «Ալ Հիլյալ»՝ 0-2 

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 39, Սալեմ Ալ-Դոսարի, 45+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ