Սաուդյան Արաբիայի չեմպիոն և գավաթակիր «Ալ Հիլյալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով:
Marca-ն հայտնում է, որ արաբական ակումբում Վինիսիուսին դիտարկում են որպես բրազիլացի հարձակվող Նեյմարին փոխարինող: Հաղորդվում է, որ «Ալ Հիլյալը» կարող է վաղաժամ խզել Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագիրը:
«Ալ Հիլյալը» մտադիր է 24-ամյա Վինիսիուսին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Նեյմարը հոկտեմբերի 21-ին 368 օր խաղադաշտից բացակայելուց հետո փոխարինման էր դուրս եկել «Ալ Հիլյալի» կազմում Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի արտագնա խաղում (5-4), սակայն նոյեմբերի 5-ին իրանական «Էսթեղլալի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի տնային խաղում (3-0) կրկին վնասվածք էր ստացել:
Նեյմարը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցավեճում (0-2) ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել: