Logo

«Ալ Հիլյալը» վաղաժամ հռչակվեց Սաուդյան Արաբիայի չեմպիոն

21:05 / 11.05.2024Ֆուտբոլ
null

«Ալ Հիլյալը» Սաուդյան Արաբիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը:

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 31-րդ տուրում ընդունեց «Ալ Խազեմին» և հաղթեց 4-1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը:

«Ալ Հիլյալը» 89 միավորով աապահովեց չեմպիոնությունը: Էր Ռիյադը ներկայացնող թիմը 19-րդ անգամ դարձավ չեմպիոն, նախորդ անգամ տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում:

Այսպիսով, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Ալ Նասրի» հետ կլինի երկրորդը: Նախորդ մրցաշրջանում էլ Պրո լիգայի չեմպիոն էր դարձել «Ալ Իթիհադը»:

«Ալ Խազեմը» 20 միավորով վերջին՝ 18-րդ տեղում է, բայց դեռ հնարավորություն ունի Պրո լիգայում տեղը պահպանելու:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 31-րդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Խազեմ»՝ 4-1

Ալեքսանդր Միտրովիչ, 15 (11մ), 45+3, Ահմեդ Ալ-Ջուվայիդ, 39 (ինքնագոլ), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+6 - Ֆայիզ Սելեմանի, 34

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա