Logo

«Ալ Իթիհադն» ավելացված 7-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը

01:04 / 03.03.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 23-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Ալ Ախդուդին»` 1-1։

Տանտերերը 39-րդ րոպեից «Լիոնի» և «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Հուսեմ Աուարի գոլի շնորհիվ հաղթում էին, սակայն մրցավարի ավելացրած 7-րդ րոպեին բաց թողեցին հաղթանակը։

Լորան Բլանի գլխավորած թիմը 57 միավորով առաջին տեղում է և մոտակա հետապնդող «Ալ Հիլալից» առաջ է արդեն 6 միավորով։ «Ալ Ախդուդն» ունի 17 միավոր և 17-րդն է։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 23-րդ տուր

«Ալ Իթիհադ» - «Ալ Ախդուդ»` 1-1 

Հուսեմ Աուար, 39 - Քրիստիան Բասոնգ, 90+7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ