ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Մադրիդի «Ռեալին» հորդորել է դուրս գալ Սուպերլիգայից, հայտնում է Goal-ը։
«Մենք մի ընտանիք ենք և ուզում ենք` բոլորը վերադառնան։ Ցանկանում ենք, որ «Ռեալը» լինի մեզնից մեկը։ Սա նաև նրանց ընտանիքն ու տունն է։
Մեզ այլ մրցաշարեր հարկավոր չեն։ Այսօր մենք ունենք լավագույն մրցաշարերը` լավագույն ձևաչափերով։ Սա այն էր, ինչ մենք ուզում էինք։ Նույնը մինչև օրս ցանկանում էր նաև «Բարսելոնան»»,- ասել է Ալ-Խելաիֆին։
Կատարցի ֆունկցիոները նաև ղեկավարում է Եվրոպական ակումբների ասոցիացիան։


