Logo

«Ալ Նասրի» ֆուտբոլիստներն անակնկալ են մատուցել Ռոնալդուին ծննդյան օրվա առթիվ

20:59 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» ֆուտբոլիստներն այսօրվա մարզման մեկնարկից առաջ անակնկալ են մատուցել թիմի առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը փետրվարի 5-ին նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը:

Արաբական ակումբի ֆուտբոլիստները «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին մատուցել են իր նկարով ծննդյան տորթ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում»: Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է 25 հանդիպման, խփել 24 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ