Logo

«Ալ Նասրի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆրանսիայում

22:19 / 01.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիական «Ռենը» հայտարարել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեկո Ֆոֆանայի տեղափոխության մասին։

29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Լիգա 1-ը ներկայացնող ակումբը վճարել է 20 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:

Ֆոֆանան 2024 թվականի հունվարի 30-ից վարձավճարով խաղացել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆակում»: Ընթացիկ մրցաշրջանում Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ