Կայացել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
Տաջիկստանի չեմպիոն «Իստիկլոլն» ընդգրկվել է E խմբում, որտեղ կմրցի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի», Կատարը ներկայացնող «Ալ Դուխաիլի» ու իրանական «Պերսեպոլիսի» հետ։
Հիշեցնենք, որ այս ամռանը «Իստիկլոլի» կազմը համալրել էր «Նոայի», «Փյունիկի», «Սևանի», «Վանի» ու Կիպրոսի «Նիկոսիայի» նախկին պաշտպան Արթուր Քարտաշյանը։
«Ալ Նասրում» են խաղում պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ու խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը։
«Ալ Դուխաիլի» գլխավոր մարզիչն է Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն։
Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին, եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։


