Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալը» դարձավ «Ռիյադի գավաթ» ընկերական մրցաշարի հաղթող:
Վճռորոշ խաղում Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության առաջատարը 2-0 հաշվով հաղթեց երկրի փոխչեմպիոն «Ալ Նասրին» և 6 միավորով գրավեց առաջին տեղը: Գոլերը խփեցին սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Սաուդյան Արաբիայի հավաքականի խաղացող Սալեմ Ալ-Դոսարին:
«Ալ Նասրի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Ընկերական այս մրցաշարին մասնակցում էր նաև Մայամիի «Ինտերը», որն ավելի վաղ 3-4 հաշվով զիջել էր «Ալ Հիլյալին», իսկ «Ալ Նասրին» պարտվել էր 0-6 հաշվով:
Ընկերական հանդիպում
«Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա) - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)՝ 2-0
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 17, Սալեմ Ալ-Դոսարի, 30


