Logo

«Ալ Նասրը» 77 միլիոնով ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» հարձակվողին

23:26 / 31.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» պայմանագիր է կնքել անգլիական «Ասթոն Վիլայի» կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանի հետ, հաղորդում է Ռիադը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Ալ Նասրը» վճարել է 77 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը:

Դուրանն «Ալ Նասրում» կխաղա «9» համարի մարզաշապիկով:

Ֆուտբոլիստն «Ասթոն Վիլային» միացել էր 2023 թվականի հունվարին ամերիկյան «Չիկագո Ֆայրից»:

2024/25 մրցաշրջանում անգլիական թիմի կազմում 29 խաղում Դուրանը խփել է 12 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա