Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ղեկավարությունը ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ նշանակել Հռոմի «Ռոմայում» աշխատող Ժոզե Մոուրինյոյին, հայտնում է AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբական ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային այն բանից հետո, երբ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ դժգոհ է ֆրանսիացի մասնագետի աշխատանքից:
«Ալ Նասրը» 60-ամյա Մոուրինյոյին կառաջարկի երկու տարվա պայմանագիր՝ 100 միլիոն եվրո աշխատավարձով: Եթե պորտուգալացին գլխավորի արաբական ակումբը, ապա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Հիշեցնենք, որ 60-ամյա մարզիչի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված մինչև 2024-ի հունիսի 30-ը։