Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից, որտեղ ելույթ է ունենում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Mundo Deportivo-ի տեղեկություններով, արաբական ակումբը տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձով երկամյա պայմանագիր է առաջարկել իսպանացի կիսապաշտպանին, որը 2023-ի ամռանը կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։ Առաջարկն ընդունելու դեպքում Բուսկետսն ազատված կլինի բոլոր հարկերից:
34-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կայացրել որոշում ու սպասում է «Բարսելոնայի» առաջարկին:
Հիշեցնենք, որ Սերխիո Բուսկետսը կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2008 թվականից և անցկացրած 707 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 42 գոլային փոխանցում:


