Սիմաու Կոուտինյոն նշանակվել է «Ալ Նասրի» մարզական տնօրեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի ֆունկցիոները սաուդյան ակումբում այդ պաշտոնում փոխարինել է Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար, նախկին պաշտպան Ֆեռնանդո Յերոյին, որն «Ալ Նասրից» հեռացել էր այս տարվա հունիսին։


