Logo

«Ալ Նասրը» պայմանագիր է առաջարկել Դե Խեային

12:21 / 10.07.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» պայմանագիր է առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ալան Նիքսոնը:

Արաբական ակումբը 32-ամյա դարպասապահին առաջարկել է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր: Իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան վաստակում էր 23 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Դե Խեան 2011 թվականի հուլիսից էր պաշտպանում անգլիական գրանդի գույները: Իսպանացին Մադրիդի «Աթլետիկոյի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2009-2011 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ