Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» պայմանագիր է կնքել ամերիկյան Nike ընկերության հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
2023/24 մրցաշրջանից սկսած Nike-ը կլինի արաբական ակումբի տեխնիկական հովանավորն ու կթողարկի տնային և արտագնա խաղաշապիկները:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերից «Ալ Նասրի» գույները պաշտպանում է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ցմահ պայմանագիր ունի Nike-ի հետ:


