Ռիադի «Ալ Նասրը» 2026 թվականը սկսեց պարտությամբ: Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 13-րդ տուրում Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ալ Ահլիին» և պարտվեց 2-3 հաշվով:
Տանտերերից դուբլ գրանցեց և 1 ասիստ կատարեց անգլիական «Բրենթֆորդի» նախկին հարձակվող Այվան Թոնին: 55-րդ րոպեին հաղթական գոլը խփեց պաշտպան Մերիհ Դեմիրալը:
Սա «Ալ Նասրի» առաջին պարտությունն է Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Կրիշտիանու Ռոնալդուն և թիմակիցները 31 միավորով առաջին տեղում են, «Ալ Ահլին»` 25 միավորով 4-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 13-րդ տուր
«Ալ Ահլի» - «Ալ Նասր»` 3-2 (տեսանյութ)
Այվան Թոնի, 7, 20, Մերիհ Դեմիրալ, 55 - Աբդուլելահ Ալ-Ամրի, 31, 44
Հեռացումներ` Ալի Մաջրաշի, 90+6 («Ալ Ահլի»), Նավաֆ Բուշալ, 90+9 («Ալ Նասր»)


