Logo

Ռոնալդուի գոլն «Ալ Նասրին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

20:58 / 03.02.2023Այլ մրցաշարեր
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց «Ալ Նասրի» կազմում

Դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում, որում «Ալ Նասրը» 2-2 հաշվով ավարտեց «Ալ Ֆաթեհի» հետ արտագնա հանդիպումը: 37-ամյա պորտուգալացի հարձակվողն ավելացված ժամանակում 11-մետրանոց հարվածով հյուրերին փրկեց պարտությունից։

Տանտերերը երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չպահպանեցին հաղթական հաշիվը։ «Ալ Նասրի» առաջին գոլը խփեց բրազիլացի հարձակվող Անդերսոն Տալիսկան, որն ավելացված ժամանակում հեռացվեց խաղադաշտից:

«Ալ Նասրը» 34 միավորով առաջատարն է։ Նույնքան միավորով երկրորդ տեղում է «Ալ Շաբաբը», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ալ Ֆաթեհ» - «Ալ Նասր»՝ 2-2

Քրիստիան Տելիո, 12, Սոֆիան Բենդեբկա, 58 - Անդերսոն Տալիսկա, 42, Կրիշտիանու Ռոնալդու, 90+3

Հեռացում՝ Անդերսոն Տալիսկա, 90+5 («Ալ Նասր»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ