Logo

Ալաբա․ «Շատ հաճելի էր, որ «Ռեալում» իմ առաջին խաղն անցկացրի Ավստրիայում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ
GettyImages 1234575367 Thumb - Ալաբա․ «Շատ հաճելի էր, որ «Ռեալում» իմ առաջին խաղն անցկացրի Ավստրիայում

«Ռեալը» ավարտեց նախամրցաշրջանային պատրաստությունը։ «Արքայական ակումբը» «Միլանի» հետ Ավստրիայում կայացած ընկերական խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Հանդիպմանը իր նորամուտը նշեց «Ռեալի» նորեկ Դավիդ Ալաբան։

Ավստրիացի խաղացողը հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով մադրիդյան թիմի պաշտոնական կայքի հետ զրույցում․

«Շատ հաճելի էր «Ռեալի» կազմում իմ առաջին խաղն Ավստրիայում անցկացնելը իմ երկրի երկրպագուների ներկայությամբ։ Գլխավորը թիմն է, ու կարող եմ ասել, որ ես ինձ տանն եմ զգում այստեղ։ Ինչպես ասել էի նախկինում, առաջին պահից ինձ շատ լավ են ընդունել այստեղ։

Փորձում եմ օգնել թիմին, բարելավել իմ ունակություններն ու այդպիսով աջակցել թիմին»,-ասել է Ալաբան։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դավիդ Ալաբան ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ռեալ»։ Նրա նախորդ ակումբը «Բավարիան» է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ