Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերն անդրադարձել է «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որը 267 գոլով դարձել էր լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
«Ես դեմ չեմ լինի, եթե Քեյնը գերազանցի իմ ռեկորդը: Եթե նա մնա նույն մարզավիճակում ու շարունակի ելույթ ունենալ Անգլիայում, ուրեմն կանի դա։ Նա խաղում է հիանալի ռմբարկուների պես»,- անգլիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ալան Շիրերը Պրեմիեր լիգայում խփել է 260 գոլ, երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին է, որը դարձել է 208 գոլի հեղինակ։ 29-ամյա Հարի Քեյնը 200 գոլով երրորդն է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։


