Logo

Ալան Շիրեր. «Հոլանդը երկար չի մնա Անգլիայում»

16:27 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ալան Շիրերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը:

Օրեր առաջ 24-ամյա ֆուտբոլիստը կնքել էր պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2034 թվականի հուլիսի 1-ը:

«Ինը տարի անց նա կլինի 34 տարեկան: Վստահ եմ, որ Էրլինգը կգերազանցի Պրեմիեր լիգայի արդյունավետության ռեկորդը: Բայց չեմ կարծում, թե նա այդքան ժամանակ կմնա Անգլիայում:

Այո՛, ակումբի և ֆուտբոլիստի համար ձեռնտու պայմանագիր է. Հոլանդն ավելի շատ գումար կստանա, իսկ «Սիթին» կպահպանի իր ակտիվը: Եթե ինչ որ մեկը ցանկանա ձեռք բերել Էրլինգի տրանսֆերային իրավունքը, ապա լուրջ գումար պետք է տրամադրի»,- Շիրերի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի ռմբարկուական ռեկորդն Ալան Շիրերինն է (260 գոլ)
  • Էրլինգ Հոլանդը 2,5 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խփել է 80 գոլ:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ