Logo

«Ալաշկերտ»․ «Ակումբը դատապարտում է նմանատիպ դրսևորումները և քայլեր կձեռնարկի»

13:13 / 11.04.2024Ֆուտբոլ
null

«Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստ Ախմեդ Ջինդոյանը բաց նամակ է հղել ֆուտբոլային հանրությանը:

«Հարգելի ֆուտբոլային հանրություն,

Ցանկանում եմ ներողություն հայցել Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի «Ալաշկերտ-2» - «Ուրարտու-2» խաղի վերջնամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, ինչի հետևանքով խաղերի անմիջական մասնակիցների՝ ֆուտբոլիստների և մարզիչների նյարդերը երբեմն տեղի են տալիս, սակայն պետք է ձգտենք կառավարել մեր էմոցիաները՝ նմանատիպ միջադեպեր թույլ չտալու համար:

Զղջում եմ կատարվածի համար ու ևս մեկ անգամ հայցում Ձեր ներողամտությունը:

«Ալաշկերտ» ՖԱ ֆուտբոլիստ Ախմեդ Ջինդոյան»,- սոցցանցերում գրել է ֆուտբոլիստը։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նույնպես դատապարտել է նմանատիպ դրսևորումները և քայլեր կձեռնարկի՝ ապագայում այդպիսի միջադապերից իր ակումբի ներկայացուցիչներին զերծ պահելու համար։

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ-2» - «Ուրարտու-2» խաղի վերջնամասում տեղի էր ունեցել զանգվածային բախում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ