Բոլիվիացի կիսապաշտպան Ռոնալդ Կուելյարը տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտ», տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բոլիվիական «Նասիոնալ Պատոսին» էր, որի կազմում նա խաղում էր 2019 թվականից: Կուելյարը բոլիվիական «Բլումինգի» սան է: Բոլիվիացի կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող «Ատլանտիկո» թիմում:


