Logo

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.11.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ալաշկերտի դեմ չկայացած խաղում Սևանին տեխնիկական պարտություն է գրանցվել - «Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում որոշում է կայացվել նոյեմբերի 17-ին նախատեսված «Սևան» – «Ալաշկերտ» խաղի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Սևան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն էր տարածել, որ չի ներկայանալու խաղին և այդպես էլ արել էր. խաղը չէր կայացել:

«Կոմիտեն քննարկումների արդյունքում 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և, ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 5-րդ կետով, գրանցել 0:3 հաշվով, տեխնիկական պարտություն «Սևան» թիմին և «Սևան» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով»,- նշված է նիստի արձանագրության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա