Logo

«Ալաշկերտի» նորեկները

10:54 / 12.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտն» ունի ևս երկու նորեկ:

Երևանյան ակումբի կազմն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է Անատոլի Այվազովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա դարպասապահը Հայաստանում խաղացել է Երևանի «Փյունիկում», «Ուրարտուում», «Նոայում» և Գյումրիի «Շիրակում», իսկ նրա նախորդ ակումբը ռուսական «Չայկան» էր: Այվազովը ներկայացրել է նաև Հայաստանի Մ17, Մ19, Մ21 և ազգային հավաքականները:

«Ալաշկերտ» է տեղափոխվել նաև վենեսուելացի եզրային հարձակվող Ռոբինսոն Ֆլորեսը:

25-ամյա ֆուտբոլիստը վենեսուելական «Մետրոպոլիանոս» ակումբի սան է, 6 մրցաշրջան և ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Վենեսուելայի Պրիմերայում: Նա Լիբերտադորեսի և Սուդամերիկանա գավաթներում խաղալու փորձ ունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ