Logo

«Ալաշկերտի» նորեկը

14:01 / 30.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել  բրազիլացի կենտրոնական պաշտպան Ժոաո Վիլյամ Ալվես դե Ժեզուսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը մի շարք բրազիլական ակումբներից բացի խաղացել է նաև Ուկրաինայում և Բելառուսում՝ պաշտպանելով «Ինգուլեց», «Դինամո» (Մինսկ) և «Ռուխ» թիմերի գույները:

Վիլյամն իր ամբողջ կարիերայի ընթացքում մասնակցել է 74 խաղի, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 100 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Լուսանկարը՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ