Երևանի «Ալաշկերտը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում։
«Ավարտվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023-2024 թթ. մրցաշրջանը, որն այնքան էլ հաջող չէր մշտապես բարձր տեղերի համար պայքարող մեր թիմի համար։ «Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակում գրավեց 5-րդ տեղը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ակումբի ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված և նախատեսում է ապագային միտված գործնական քայլեր ձեռնարկել` ավելի մարտունակ և ավելի հզոր կոլեկտիվ ձևավորելու համար: Մասնավորապես, հենց վաղվանից` հունիսի 3-ից, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում մեկնարկում է նոր թիմի հավաքագրման գործընթացը»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 45 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը և չի նվաճել եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունում պայքարը լքել է 1/8 եզրափակիչից` պարտվելով «Նոային»։