Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել վրացի աջ պաշտպան Ռևազ Չիտեիշվիլու հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է հայրենիքում՝ պաշտպանելով «Լոկոմոտիվ», «Տորպեդո» (Քութայիս), «Չիխուրա» և «Դիլա» (Գորի) ակումբների գույները։ Նա շուրջ 200 հանդիպման է մասնակցել Վրաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Չիտեիշվիլին «Ալաշկերտի» կազմում մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:

.jpg)
