Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտն» ավարտել է մարզական հավաքը թուրքական Բելեկ քաղաքում և վերադարձել Երևան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 21-ին Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ընկերական խաղում կմրցի Երևանի «Արարատի» հետ:
Հիշեցնենք, որ Բելեկում «Ալաշկերտն» անցկացրել էր 6 ստուգողական հանդիպում, հաղթել ուզբեկական «Ֆերգանա Նեֆթչիին» (1-0), Լուգանսկի «Զարյային» (2-0), ղազախական «Կիզիլ-Ժարին» (2-0), ոչ-ոքի խաղացել ուզբեկական «Բուխարայի» հետ (1-1) ու պարտվել ռուսական «Ենիսեյին» (0-1) և լեհական «Պոդբեսկիձիեին» (1-2)։
«Ալաշկերտը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները կվերսկսի փետրվարի 28-ին՝ հյուրընկալվելով «Լեռնային Արցախին»: Հայաստանի քառակի չեմպիոնն ընթացիկ առաջնությունում 20 խաղից հետո 34 միավորով չորրորդն է:


