Logo

«Ալաշկերտն» այսօր գիշերը կմեկնի Բելառուս. Արտակ Գրիգորյանը հայտացուցակում է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.07.2017Հայկական ֆուտբոլ

Այսօր Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերջին մարզումն անցկացրեց սեփական մարզադաշտում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԵ»-ի դեմ արտագնա խաղին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Գիշերը «Ալաշկերտի» պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ կմեկնի Բելառուսի մայրաքաղաք, որտեղ կհանգրվանի շքեղ Minsk Marriott Hotel 5-աստղանի հյուրանոցում:

 

Հայկական թիմը հուլիսի 10-ին կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում:

 

«ԲԱՏԵ» – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին, «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

 

«Ալաշկերտի» կազմում Բելառուս են մեկնում հետևյալ ֆուտբոլիստները.

 

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

 

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

 

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

 

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ