Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել նիգերիացի եզրային հարձակվող Սոդիք Ֆատայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը մինչև այս խաղացել է միայն պորտուգալական ակումբներում, պաշտպանել էր «Օլիվեյրենսեի», «Ժիլ Վիսենտեի», «Պասուշ Ֆերեյրայի», «Շավիշի», «Վարզիմի», «Ակադեմիկայի» և «Սպորտինգ Կովիլյայի» գույները:
Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն


