Logo

«Ալաշկերտն» ունի վրացի նորեկ

17:21 / 07.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել վրացի հարձակվող Լևան Կուտալիայի հետ,  հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել էր բոսնիական «Զրինսկիում», Քութայիսիի «Տորպեդոյում», Թբիլիսիի «Դինամոյում», ղազախական «Իրտիշում», իսրայելական «Հապոելում» և մի շարք այլ ակումբներում:

Հարձակվողը Վրաստանի եռակի չեմպիոն է, 2019 թվականին «Դինամոյի» կազմում 20 գոլով ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու:

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ