Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բելառուս պաշտպան Եվգենի Գուլեցկիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վիտեբսկ» ակումբից:
Գուլեցկին «Ալաշկերտում» հանդես կգա «94» համարի մարզաշապիկով:


