«Ալաշկերտը» ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրում, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալվեց «Արարատին» և հաղթեց 3-1 հաշվով:
Վահե Գևորգյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեց կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, մեկ գոլ էլ խփեց վրացի պաշտպան Ռևազ Չիտեիշվիլին: «Ալաշկերտը» երեք գոլերից երկուսը խփել է առաջին խաղակեսի ավելացված ժամանակում:
«Ալաշկերտը» վերջին տուրից առաջ 45 միավորով 5-րդն է և այս տեղից ավելի բարձր դիրք չի կարող զբաղեցնել, քանի որ չորս միավոր զիջում է լավագույն քառյակը եզրափակող գործող չեմպիոն «Ուրարտուին», որն ապահովեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր: «Արարատը» 44 միավորով 6-րդն է և լավագույն դեպքում կարող է առաջնությունն ավարտել 5-րդ տեղում:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր
«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1-3
Հաջի Իսա, 64 - Ռևազ Չիտեիշվիլի, 45+1, Կարեն Նալբանդյան, 45+4, 58